Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի է ունեցել 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ վկայակոչելով երկրի օդերևութաբանական վարչությանը:
Tohoku Electric Power օպերատոր ընկերությունը հայտնել է, որ երկրաշարժը չի ազդել ԱԷԿ-ի աշխատանքի վրա, որը պատասխանատու է երկրի այդ տարածաշրջանում էլեկտրակայանների աշխատանքի համար:
Նշվում է, սակայն, որ երկրաշարժի արդյունքում ժամանակավորապես դադարեցվել է Shinkansen ճեպընթացների աշխատանքը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է ծովում՝ Իվատե պրեֆեկտուրայի Միակո քաղաքից մոտ 210 կմ հեռավորության վրա:
Իվատե պրեֆեկտուրայում օդերևութաբանական վարչությունը հայտարարել է ցունամիի սպառնալիք: Առափնյա շրջաններում տեղակայված մոտ 7 հազար տների բնակիչների խորհուրդ է տրվել արագ տարհանվել: Ալիքների բարձրությունը կարող է գերազանցել 1 մետրը:









































