Մեծ Բրիտանիայում ամենատարեց գրասենյակային մենեջերը նշել է իր 100-ամյակը՝ շարունակելով կատարել իր պարտականությունները:
Ամբողջ կյանքում, սկսած 14 տարեկանից, Ջիմ Կլեմենթսը որպես ինժեներ է աշխատել և վաստակած հանգստի գնացել 66 տարեկանում: Սակայն, Կլեմենթսի խոսքով, թոշակի անցնելով՝ ձանձրացել է և որոշել ժամանակավոր գրասենյակային մենեջերի աշխատանք գտնել՝ զբաղվելու համար: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Թոշակառուի «ոչ լիարժեք զբաղվածությունը» տևում է արդեն 34 տարի: Կլեմենթսը մտադիր չէ մոտ ժամանակներս հրաժարվել իր աշխատանքից, քանի որ «իրեն շատ է դուր այն»:
«Ես դասավորում եմ փաստաթղթերի թղթապանակները, պատասխանում եմ հեռախոսազանգերին, պատճենահանում եմ և գործընկերներիս համար թեյ պատրաստում: Արդյունքում՝ ես շարունակում եմ ինձ երիտասարդ զգալ և 100 տարեկանում»,- ասել է նա:
«Ջիմը զարմանալի մարդ է, նա հրաշալի հումորի զգացում ունի»,- ասում է նրա գործընկեր Ջեկի Քոուլին:











































