Hollywood Vampires ռոք-խումբը կնվագի Բրազիլիայի Rock in Rio փառատոնում, Instagram-ում գրել է երաժիշտ Էլիս Քուփերը:
Քուփերից բացի, խմբում հանդես կգան դերասան Ջոնի Դեպն ու Aerosmith-ի կիթառահար Ջո Փերին:
Դեպը վաղուց է երաժշտությամբ զբաղվում և նվագել է Մերիլին Մենսոնի, Aerosmith-ի և Rolling Stones- հետ նույն բեմում:
Ռիո դե Ժանեյրոյի Rock in Rio VI փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 18-27-ը: Մասնակիցների թվում են System Of A Down-ը, Queens of the Stone Age-ը, A-Ha-ը և Քեթի Փերին:











































