Փետրվարի 16-ի վաղ առավոտյան «Ալաշկերտ»-ը մեկնել է Անթալիա, որտեղ կանցկացնի երկրորդ ուսումնամարզական հավաքը, տեղեկացնում է ակումբի կայքը:
Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ անցկացվելիք 10-օրյա մարզումների ընթացքում թիմը կանցկացնի երեք ստուգողական հանդիպումներ, որոնք նախատեսված են փետրվարի 18-ին, 21-ին և 24-ին:
«Ալաշկերտ»-ի մրցակիցները կլինեն Պոլտավայի «Վորսկլա»-ի երիտասարդական թիմը, Զապորոժիեի «Մետալուրգ»-ը և Չինաստանի ԲԻԹ-ը:






































