Ֆրանսիայում հրեական գերեզմանատների պղծման գործի հետաքննության շրջանակներում ոստիկանությունը հինգ մարդու է ձերբակալել, հաղորդում է ֆրանսիական RFI ռադիոկայանը: Այս մասին է հայտարարել Սավերն մունիցիպալիտետի դատախազը:
Ինչպես հաղորդվում է՝ բոլոր ձերբակալվածները 15-17 տարեկան են: Նախկինում նրանք քրեական պատասխանատվության ենթարկված չեն եղել: Ոստիկանությունում հայտարարել են, որ դեռահասներից մեկն արդեն ընդունել է մեղքը:
Կիրակի՝ փետրվարի 15-ին, Ֆրանսիայի ՆԳ նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ հրեական գերեզմանատներից մեկում ավելի քան հարյուր գերեզմաններ են պղծվել:











































