Մեծ Բրիտանիայի հայտնի զբոսաշրջային վայրերի համար չինարեն երկրորդ անուններն են ընտրել: Նման որոշում է կայացվել VisitBritain ընկերության կողմից The Great Names for The Great Britain ակցիայի անցկացումից հետո, որն ուղղված էր Չինաստանից զբոսաշրջիկների ներգրավմանը: Այն սկսվել է անցած տարվա դեկտեմբերին, առցանց քվեարկությանը մասնակցել է ավելի քան 2 մլն մարդ: Նրանք տվել են 13 հազար տարաբնույթ անվանումներ բրիտանական 101 տեսաշարժան վայրերին, որոնցից ընտրվել են ամենատարածվածները:
Ինչպես նշում է The Herald Scotland-ը՝ անցած տարի Բրիտանիա է այցելել մոտ 156 հազար չինացի՝ երկրի տնտեսություն բերելով 632 մլն դոլար: Եթե հավատանք The Scotsman պարբերականին, ապա 2012 թ. այդ գումարը կազմել է 246 մլն դոլար: Այդ ժամանակ երկիր էր այցելել Չինաստանի 28 հազար քաղաքացի: Նրանք բրիտանացիների համար ամենագրավիչ զբոսաշրջիկներն են: Եթե մնացած զբոսաշրջիկները երկիր այցելելու ժամանակ թողնում են մոտ 980 դոլար, ապա չինացիները՝ 3800:
Հավանաբար հենց դա էլ հիմնավորում է VisitBritain-ի տնօրեն Ջոզ Քրոֆթի՝ չինացի զբոսաշրջիկների համար ավելի մտերմիկ մթնոլորտ ստեղծելու ցանկությունը: Նրա կարծիքով՝ ծանոթ անուններն ավելի մեծ թվով չինացի զբոսաշրջիկների կգրավեն:











































