ԱՄՆ-ում 94 տարեկանում մահացել է 50-60-ականների հայտնի ֆրանսիացի դերասան Լուի Ժուրդանը՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
1961թ. նա կատարել է Էդմոն Դանտեսի դերը «Կոմս Մոնտե Քրիստո» ֆիլմում: Նրան առավել մեծ ճանաչում է բերել «Ժիժի» երաժշտական ֆիլմին մասնակցությունը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա հրաժարվեց հանդես գալ նացիստներին քարոզող կինոյում ու եղբայրների հետ միացավ ֆրանսիական դիմադրության շարժմանը:
Ունենալով գրավիչ արտաքին՝ Ժուրդանը համարվում էր ֆրանսիական էլեգանտության ու ոճի մարմնավորում:









































