Ամեն տարի փետրվարի երրորդ երկուշաբթին ԱՄՆ-ում տոնում են Նախագահների օրը։ Տոնի պատմությունը սկսվում է 1782 թվականի փետրվարից, երբ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքն առաջին հրապարակային տոնակատարությունն անցկացրեց ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրվա առիթով։
19-րդ դարի սկզբին օրը դարձավ իսկական ազգային տոն, որը սկսեց անցկացվել շքեղ տոնահանդեսներով ու առաջադեմ հասարակական գործիչների ելույթներով։
Նախագահների օրը քաղաքական գործիչները հանդիպում են ընտրողների հետ։