Իտալական փրկարար ծառայությունները կիրակի փրկել են Լիբիայից գաղթած 2164 ներգաղթյալի։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը։
Փախստականները 12 նավերով նկատվել են լիբիական ափի և իտալական Լամպեդուզա կղզու միջև։
Ներգաղթյալներն ափ են հասցվել առափնյա պահպանության նավակներով ու մոտակայքում գտնվող նավերով, որոնց թվում նաև ռազմանավ է եղել։








































