Նոր Զելանդիայում փետրվարի 11-ին Օքլենդ քաղաքի երկնքում հսկայական չափերի երկնաքար է վառվել, գրում է charter97.org-ը:
Կատարվածը արձանագրել է տեղի բնակիչներից մեկի մեքենայում տեղադրված տեսախցիկը:
Տեսագրությունում երևում է, որ մեքենան գնում է ճանապարհով այն պահին, երբ երկնքում վառ բռնկում է տեղի ունենում: Տղամարդը սկզբում չի գիտակցում, թե ինչ է կատարվում: Սկզբում նա համոզված է, որ կայծակ է տեսել:
Մի քանի օրվա ընթացքում տեսանյութը գրեթե երկու միլիոն դիտում է հավաքել՝ դառնալով Youtube-ի նոր հիթը:







































