Ապրիլի 6-ից Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի արվարձանային Գիզայի քաղաքում, որտեղ գտնվում են հայտնի բուրգերը, տեղի է ունեցել պայթյուն: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Պայթյունի հետևանով երեք երեխաներ, որոնք գտնվել են պայթյունի վայրի վայրից ոչ հեռու, վիրավորվել են: Նրանցից մեկի ձեռքը կտրվել է: Տեղի ոստիկանության առաջ քաշած վարկածով, երեխաները խաղալիս են եղել անապատում գտնված պայթուցիկ սարքով` չհասկանալով դրա վտանգավորությունը: Նրանք թանկարժեք մետաղներ հայտնաբերելու համար փորձել են բացել ռումբը, որի հետևանքով այն պայթել է: Ինչպես նշում է France Presse-ը, բոլոր երեք երեխաները հոսպիտալացվել են: Բարեբախտաբար, պայթյունի վայրում զբոսաշրջիկներ չեն եղել:
Այս պայթյունը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել Եգիպտոսի զբոսաշրջային ոլորտի համար, որը նոր է վերականգնվում հունվարի վերջին և փետրվարի սկզբին հեղափոխության ժամանակ տեղի ունեցած բացասական երևույթներից:










































