Saturday, 04 05 2024
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի
17:09
ԱՄԷ-ն չի համաձայնել իր տարածքը տրամադրել Իրաքին և Եմենին հարվածելու համար
Հայ-ֆրանսիական ռիսկերը Թբիլիսի-Փարիզ հռետորաբանությունում

Արագածոտնի մարզի ֆերմայում անասնապահը ծեծելով փորձել է բռնաբարել կթվորուհուն

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվել է Արտյոմ Ա.-ի գործի դատական քննությունը:

38-ամյա Արտյոմը նախկինում դատապարտված է եղել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, պատժից ազատվել է 2013 թվականի հոկտեմբերին:

Իսկ 2014 թվականի դեկտեմբերի 4-ին նրան մեղադրանք է առաջադրվել բռնաբարության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմը որպես անասնապահ աշխատել է անասնապահական ֆերմայում և ժամանակավորապես բնակվել է ֆերմային հարակից տնակում: Նա ծանոթացել է նույն ֆերմայում աշխատանքի ընդունված ամուսիններ Ավագի ու Մերիի (անունները փոխված են) հետ:

2014 թվականի հոկտեմբերի 28-ին, ժամը 23-ի սահմաններում ալկոհոլ օգտագործած վիճակում Արտյոմը, օգտվելով Ավագի բացակայությունից, մտել է ամուսինների սենյակ, իջեցրել է տաբատը, ցուցադրել իրեն ու ասել, թե ցանկանում է սեռական հարաբերություն ունենալ Մերիի հետ:

Մերին դիմադրել է, գոռացել, կանչել դրսում գտնվող ամուսնուն:
Արտյոմը ձեռքով ու վառարանի մետաղե կրակխառնիչով հարվածել է Մերիին, քաշելով նրա ձեռքից՝ փորձել է բռնաբարել, բայց ձայների վրա օգնության է հասել Մերիի ամուսինը և կանխել է կնոջ նկատմամբ սեռական բռնության գործադրումը:

Ամբաստանյալ Արտյոմն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե անասնապահական ֆերմայում է աշխատել, բայց ֆերմայի տնօրենը իրեն աշխատանքից ազատել է և աշխատանքի է ընդունել Ավագին ու նրա կնոջը:

Ամուսիններն իրենց երկու երեխաների հետ տեղափոխվել են ֆերմա:

Հոկտեմբերի 28-ին ինքն անասունները հանձնել է Ավագին:
Երեկոյան ֆերմայում ինքը «հրաժեշտի» ընթրիք է կազմակերպել, որին մասնակցել են նաև ֆերմայի տնօրենն ու նոր անասնապահ Ավագը:

Ինքը խմել է, գնացել է իր սենյակ ու քնել է:

Արթնացել է Ավագի հարվածներից: Նա առանց պատճառի ծեծում էր իրեն: Ինքը խմած էր ու չէր կարողանում պաշտպանվել: Ավագի կին Մերին փորձել է իրենց բաժանել:

Ինքը հեռացել է ֆերմայից, ցանկացել է գնալ ոստիկանություն՝ Ավագի կողմից ծեծվելու մասին հաղորդում տալու, բայց իմացել է, որ Ավագն իրենից շուտ է գնացել ոստիկանություն ու հաղորդում է տվել, իբր՝ ինքը փորձել է բռնաբարել Մերիին:

Տուժող Մերին հայտնել է, որ դեպքի օրն ինքը, ամուսինն ու երկու երեխաները տեղափոխվել են ֆերմա: Ամուսինը որպես անասնապահ էր աշխատելու, ինքը՝ որպես կթվորուհի:

Նախկին անասնապահ Արտյոմն ապրում էր իրենց սենյակի կողքի սենյակում:

Երեկոյան ինքը ցանկացել է քնեցնել երեխաներին: Ամուսինը դուրս է եկել՝ կարիքները հոգալու:

Այդ ժամանակ իրենց սենյակ է մտել խմած Արտյոմը: Նա ասել է, թե կին չունի, ցանկանում է իր հետ կենակցել:

Ինքը պահանջել է, որ նա դուրս գա սենյակից:

Բայց Արտյոմն իջեցրել է տաբատն ու սկսել է մոտենալ իրեն: Նրա հագին սպիտակեղեն չի եղել:

Ինքը հետ-հետ է գնացել՝ դեպի սենյակում գտնվող վառարանը:
Սկսել է կանչել ամուսնուն: Արտյոմը մնացել է վառարանի հակառակ կողմում, վերցրել է մետաղե կրակխառնիչը, դրանով հարվածել է իր ձեռքի մատներին, մի անգամ էլ բռունցքով խփել է իր դեմքին:

Այդ պահին սենյակ է մտել իր ամուսինը: Նա Արտյոմին ծեծելով դուրս է բերել սենյակից:

Իրենք զանգահարել են ֆերմայի տնօրենին, կանչել ու պատմել են կատարվածը: Դրանից հետո ամուսինն ու ֆերմայի տնօրենը գնացել են ոստիկանություն:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ վնասվածքներ կան Մերիի դեմքի ու ձախ դաստակի շրջաններում:

Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել Արտյոմի կողմից հանցագործությունների կատարման ռեցիդիվը և հանցավոր արարքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

Արտյոմ Ա.-ն մեղավոր է ճանաչվել բռնաբարության փորձ կատարելու համար և դատապարտվել է 3 տարի 3 ամիս ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում