Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանն այսօր նոր պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակ»-ի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Գործարքի մանրամասները դեռ չեն հրապարակվել:
«Անչափ ուրախ ենք, որ Յուրայի կարգի ֆուտբոլիստը երկարաձգեց պայմանագիրը թիմի հետ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Մովսիսյանը ցանկություն ունի հանդես գալ մեր ակումբում:
Յուրայի տեղափոխության մասին լուրերը հիմնավորված չէին: Հարձակվողը տարիներ առաջ էր որոշել իր ապագան կապել «Սպարտակ»-ի հետ: Բանակցությունները շատ արագ տեղի ունեցան: Ամեն ինչ կատարվեց մեկ օրում»,- նշել է Ռոման Ասխաբաձեն:






































