«Պարզվում է՝ «Գելափ»-ի անցկացրած սոցհարցումներին չեն վստահում ոչ միայն հայաստանցիները, այլև անգամ ամերիկացիները»,- գրում է «Ժողովուրդը» և հավելում.
«ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել «Գելափ»-ի դեմ՝ մեղադրելով այդ կազմակերպությանն ԱՄՆ կառավարական օղակներին, մասնավորապես ֆինանսների նախարարությանն ու պետդեպարտամենտին միլիոնավոր դոլարներ խաբելու մեջ: «Գելափ»-ն էլ հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է դատական պրոցեսին՝ իր անմեղությունն ապացուցելու համար»:











































