Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հրաձգության հետ կապված երկու միջադեպերից հետո, որոնք տեղի ունեցան վերջին օրերին ընթացքում, ծավալուն հատուկ օպերացիա է սկսվել: Ինչպես հաղորդում է Sky News-ը` իրավապահ մարմինների աշխատակիցները շրջափակել են Կոպենհանգենի կենտրոնը:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել նաև զինվորականներ: Քաղաքի կենտրոնում գտնվում են նաև հատուկ նշանակության ջոկատներ, երկնքում պտտվում են ոստիկանական ուղղաթիռները: Կոպենհագենի փողոցները հսկում են շներով ոստիկաններ: Նրանք ստուգում են անցնող բոլոր ավտոմեքենաները, ստուգում նաև անցորդների փաստաթղթերը: Քաղաքի իշխանությունները տեղի բնակիչներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում տներից դուրս չգալ:
Հիշեցնենք, որ փետրվարի լույս 15-ի գիշերը Կոպենհագենի կենտրոնում գտնվող սինագոգերից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, վիրավորվել են ոստիկանության երկու աշխատակիցներ:
Դրանից մի քանի ժամ առաջ չարագործը հարձակվել էր Krudttoenden սրճարանի վրա, որտեղ խոսքի ազատությանը նվիրված քննարկում էր ընթանում: Զոհվել է մեկ մարդ, վիրավորվել` 3 ոստիկան:






































