Վենետիկյան հանձնաժողովի հետ հանդիպումից հետո Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության պատգամավոր Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ Վրաստանի եվրատլանտյան կողմնորոշումը պետք է արտացոլված լինի երկրի Սահմանադրության մեջ:
Նա ասել է, որ լավ կլինի, եթե երկրի ներսում և երկրից դուրս գտնվող ցանկացած քաղաքական ուժ ձերբազատվի Վրաստանի քաղաքական կուրսը փոխելու գայթակղությունից, և որ երկրի արտաքին քաղաքական կուրսի անփոփոխ մնալու մասին օրենքի ընդունման նախաձեռնությունը դրան է ուղղված:
Բաքրաձեի խոսքերով՝ եթե ընդդիմությունն ու մեծամասնությունը համաձայնության գան վերոհիշյալ օրենքի դրույթների մեծ մասի շուրջ, ապա ինքն այդ փոփոխության կարգավիճակի բարձրացման հարց կդնի:











































