Thursday, 02 05 2024
«խաղաղության խաչմերուկը» չի կարող հաջողություն ունենալ, քանի դեռ նրան դեմ են Թուրքիան և Ադրբեջանը
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Ալիեւը պոկ չի գալիս Մակրոնից
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ

Գազի սակագների վերանայման հարց չի քննարկվել. «ՀայՌուսգազարդը» գնահատում է միայն իր ռիսկերը

ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը նախօրեին, «Առաջին լրատվական»-ի հետր զրույցում հայտնեց, որ գազի գինը պետք է վերանայվի. «Դրամի արժեզրկումն առաջ է բերել որոշակի խնդիրներ, պետք է հարց բարձրացվի, և սակագնի մեջ ճշտումներ մտցվեն»:

«ՀայՌուսգագարդ» ՓԲԸ–ի հասարակայնության հետ կապերի ծառայություն պետ Շուշան Սարդարյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով գազի գների վերանայման հարցին, նշեց, որ այս պահի դրությամբ նման հարց չի քննարկվում:

«Մենք ամենօրյա մոնիթորինգ ենք իրականացնում՝ կապված ընկերության գործունեության և ֆինանսատնտեսական արդյունքների վրա փոխարժեքի ազդեցության հետ: Գների վերանայման հարց չի որոշվել, կարծում եմ՝ նրանք, ովքեր նման հարց են բարձրացրել, իրենք էլ պետք է մեկնաբանեն»,-հայտնեց ընկերության ներկայացուցիչը:

Սարդարյանի խոսքերով՝ իրենք տնտեսվարող կառույց են և գործում են իրենց իրավասության շրջանակներում՝ գնահատելով միայն ընկերության ռիսկերը:

Վերջինս նշեց, որ ընկերության պայմանագրերով ամրագրված է, որ գազի դիմաց վճարումներն իրականացվելու են դոլարով, ընդ որում՝ այս կետն երկարաժամկետ դրույթ է:

«Գործող սակագնի հիմքում դոլարի դիմաց փոխարժեքը սահմանված է 416 դրամ, իսկ այսօր պաշտոնական փոխարժեքը բավական տարբերվում է նշված սակագնայինից»,- տեղեկացրեց Սարդարյանը:

Նշենք, որ պատգամավոր Վարդան Այվազյանը բերել էր նման հաշվարկ, որ գազի համար վճարվող 156 հազար դրամը նախկին 383 դոլարն է, գազի համար միջին կշռված գինը 312 դոլարն է. «Եթե քաղաքացին 383 դոլարին համարժեք վճարի՝ գազի սակագինը պետք է բարձրանա 22 հազար դրամով, սակայն պայմանավորվածություն կա, որ վճարումը լինելու է նախկին գներով, այսինքն՝ դա նշանակում է, որ մոտ 30-40 դոլար գազը դե ֆակտո էժանանում է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում