Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Մայրը 3 տարեկանից դստերը ալկոհոլ է տվել՝ իդեալական բաժակակից մեծացնելու համար (լուսանկարներ)

Երեկույթներ ու խնջույքներ սիրող մայրը խոստովանել է, որ իր աղջկան ալկոհոլ է տվել 3 տարեկանից սկսած, երեխան, դեռահաս դառնալով, կարողացել է «ճիշտ խմել», հայտնում է fedpost.ru-ն:

Բժիշկները քննադատել են 35-ամյա Շենոն Բերրոուզի գործողություններն այն բանից հետո, երբ նա խոստովանել է, որ իր դուստր Ջեյմի Լին, որը հիմա 20 տարեկան է, առաջին անգամ ալկոհոլ փորձել է երեխա ժամանակ: Մեծանալով՝ Ջեյմին խմել է մեկ տարա Fosters ամեն հանգստյան օր, իսկ իր 15-ամյակի տոնի ժամանակ աղջիկը մորից, որպես նվեր, մեկ շիշ օղի է ստացել:

Այն ժամանակ, երբ նա դարձել է չափահաս և սկսել խմել բարերում, մոր հետ մինչև առավոտվա 4-ը զբոսնել է գիշերային ակումբներում և ալկոհոլ խմել:

«Մենք սիրում ենք միասին խմել: Եթե նա կորցնում է վերահսկողությունը, ես հետևում եմ նրան և հակառակը: Մենք լավագույն ընկերուհիների նման ենք: Մենք միասին հրաշալի ժամանակ ենք անցկացնում»,- ասում է Շենոնը:

Բայց բժիշկ Սառա Ջարվիսը նախազգուշացնում է, որ երեխաները չպետք է ալկոհոլ օգտագործեն, և այն, որ կինը վաղ տարիքից երեխային ալկոհոլ է տվել, կարող է լրջորեն ազդել դստեր առողջության վրա: Դա կարող է հանգեցնել ուղեղի վնասման, նաև կարող է դառնալ երկարատև հիշողության կորստի պատճառ, լյարդի հետ կապված խնդիրներ առաջացնել, նա նաև կարող է հոգեբանական կախվածություն ձեռք բերել ալկոհոլից:

Շենոնն իր երեկույթների հաշիվները վճարում է իր ամուսնու՝ 50-ամյա այգեպան-դեկորատորի վաստակած գումարով: Նա նաև երեխայի համար նպաստ է ստանում՝ ամսական մոտ 400 դոլար:

Նրա ամուսինը նաև հոգ է տանում նրա մյուս երեխաների՝ 12-ամյա որդու և 9-ամյա դստեր մասին: Շենոնը հայտնել է, որ միշտ ցանկացել է, որ իր աղջիկը կարողանա «ճիշտ» խմել և որ ինքը երեկույթների ընկերուհի ունենա:

Ինքը սկսել է խմել 14 տարեկանից և հաճախ այնքան է խմել, որ ընկել է փողոցում: Որոշ դեպքերում նրան ոստիկանությունն է տուն տարել: Մայրն ասել է, որ չի անհանգստանում դստեր առողջության համար, քանի որ դեռահասները «շատ ճկուն են»:

Ջեյմի Լին արդեն 6 ամիս գործազուրկ է այն բանից հետո, երբ նրան հեռացրել են հագուստի խանութից: Նա ասում է, որ շնորհակալ է իր մորը նրա համար, որ նա իրեն «կայուն է դարձրել ալկոհոլի նկատմամբ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում