iOS օպերացիոն համակարգի համար թողարկվել է նոր`Darkroom հավելվածը, որն իր մեջ համադրում է VSCO Cam և Adobe-ի Lightroom առաջընթացային կարգավորումները: Մշակողներն այն անվանում են iPhone-ի համար «ամենաարագ» ֆոտոխմբագրիչ, քանի որ այն թույլ է տալիս միանգամից սկսել լուսանկարների մշակումը՝ գրում է Hitech.vesti-ն:
Թողարկումից հետո Darkroom ծրագիրը բերում է բոլոր նկարների ցուցակը, որոնք առկա են սարքավորման հիշողության մեջ: Սեղմելով աջ վերին անկյունում նշանի վրա`կարելի է որոնման հատվածը «հասցնել» մինչև կոնկրետ թղթապանակ: Լուսանկարները կարելի է միայն խմբագրել և ոչ լուսանկարել:
Darkroom-ն ունի «անվերջ պատմության» գործառույթ: Հավելվածը պահպանում է «աղբյուրը»: Խմբագրման գործընթացում կարելի է ցանկացած պահի մեկ քայլ հետ վերադառնալ կամ առհասարակ չեղյալ համարել բոլոր փոփոխությունները:







































