ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի նահանգապետ Թոմ Վուլֆը ուրբաթ օրը հայտարարել է նահանգի տարածքում մահապատժի մորատորիում սահմանելու մասին: Այս մասին գրում է TASS-ը:
Նահանգապետի խոսքերով՝ մորատորիում սահմանելու հիմնական պատճառն այդ պատժամիջոցի «անարդյունավետությունն է, անարդարացիությունը և թանկարժեքությունը»: Վուլֆը նշել է, որ մորատորիումը կգործի առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ հաշվետվություն չի ստացել օրենսդրական հանձնաժողովից, որն այդ հարցն ուսումնասիրում է արդեն 4 տարի:
Նահանգապետի որոշման դեմ է հանդես եկել Փենսիլվանիայի դատախազների ասոցիացիան՝ հայտարարելով, որ Վուլֆը մորատորիում սահմանելու լիազորություն չուներ:
Ներկա դրությամբ Փենսիլվանիայում մահապատժի իրականացմանն են սպասում 186 բանտարկյալներ:






































