Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գորնյակի և Արտեմովսկի հրթիռակոծումներն անվանել է «հարձակումներ Մինսկի պայմանավորվածությունների» վրա։ Այս մասին նա հայտնել է Կիևում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ՝ փոխանցում է Korrespondent.net-ը։
Պորոշենկոյի խոսքով՝ եթե լույս կիրակի գիշերը երկկողմ հրադադար չլինի, իրենք Եվրախորհրդի արտակարգ հանդիպում գումարելու կոչ կանեն։ Նախագահը նշել է հրադադարի կարևորությունը, քանի որ ամեն օր Ուկրաինան բարձր գին է վճարում՝ բազմաթիվ զոհեր խաղաղ բնակչության ու զինվորների շրջանում։









































