Թուրքական նախագծով կառուցված առաջին ռազմական ինքնաթիռն օդ կբարձրանա մինչև 2023 թվականը: Այս մասին գրում է Ria Novosti-ն` վկայակոչելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
«Այն ժամանակաշրջանում, երբ այդ մասին ոչ ոք նույնիսկ չէր երազում, Սվազի բնակիչ Նուրի Նեմիրագն իրականացրեց իր երազանքը: Իսկ այժմ մոդեռնիզացիայի ժամանակաշրջանում ես Սվազի բնակիչներին ուրախալի լուր կհաղորդեմ: Անցյալ ամիս մենք պաշտպանական արդյունաբերության կոմիտեի նիստ ենք գումարել և կարգադրություն տվել ամբողջական հայրենական արտադրության ռազմական ինքնաթիռի նախագծի հետ կապված: Եվ մինչև 2023 այն կթռչի»,- ասել է վարչապետը:











































