Picollecta առցանց-աճուրդում վաճառքի է հանվել Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի շրթների հետքով անձեռոցիկը, հաղորդում է Le Figaro-ն: Լոտի նախնական գինը 2.6 հազար եվրո է:
Թետչերն այդ անձեռոցիկից օգտվել է Pfister էլիտար հյուրանոցում 2000 թ. ամերիկյան Միլոուոկի կատարած այցի ժամանակ:
Նշվում է, որ Թետչերի հետ կապված իրերը կոլեկցիոներների մոտ մեծ հետաքրքրություն են առաջացնում: Մասնավորապես, նախկին վարչապետի ինքնագրով շամպայնի շիշը վերջերս վաճառվել է 60.6 հազար եվրոյով, իսկ Թետչերի պայուսակներից մի քանիսը 2013 թ. վաճառվել են 87.6 հազար եվրոյով:
Թետչերը առաջին կինն էր, որին հաջողվել է Բրիտանիայի վարչապետ դառնալ: Նա իշխանության գլուխ է եղել 1979-1990 թթ. և արժանացել է Երկաթե լեդի անվանմանը:







































