Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ուղևորվել է Հռոմ, որպեսզի բանակցություններ վարի «Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչի հետ, վստահեցնում են բրիտանական լրատվամիջոցները:
Պյանիչը կարող է փոխարինել «կարմիրներ»-ին լքող Սթիվեն Ջերարդին:
Հավելենք, որ Բոսնիայի և Հերցեգովինայի ազգային հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:









































