ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը հանդիպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ Մամլո Դիվան-ը:
Հանդիպման ընթացքում անդրադարձել են Հայաստանում ԵԱՀԿ-ի ծավալած գործունեությանը, քննարկվել են ռազմաքաղաքական, տնտեսական և հումանատար ոլորտների հարցեր: ՀՅԴ ներկայացուցիչները անդրադարձել են վերջին օրերին երկրում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակին, կարևորել են սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը և եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցության շարունակելությունը:
«Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է հրավիրվել մարդու իրավունքների, ազատ խոսքի, հանրային տեղեկատվության մատչելիության և ԶԼՄ-ների ազատ գործունեության վերաբերյալ հարցերին:
ՀՅԴ ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ԵԱՀԿ –ն Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին իր մասնակցությունը կապահովի բարձր մակարդակով:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում ևս շարունակել տեսակետների փոխանակումը»,-նշվում է հայտարարությունում:






































