Չինացի նկարիչ Այ Վեյվեյի քանդակների 12-հատանոց հավաքածուն գնային ռեկորդ է սահմանել: Այս մասին BBC-ն:
«Կենդանիների շրջան» աշխատանքը, որը պատկերում է չինական կենդանակերպի նշանները, վաճառվել է 4.3 մլն դոլարով, ինչը Այ Վեյվեյի աշխատանքների համար երբևէ առաջարկված ամենամեծ գումարն է:
Նկարչին այս գործերի ստեղծման համար ոգեշնչել է Չինաստանի կայսեր ամրոցի XVIII դարի ժամացույց-շատրվանը: Շատրվանն ամրոցից 1860 թ. գողացել են բրիտանացի և ֆրանսիացի զինվորները: Մինչև մեր օրերը պահպանվել են ընդամենը 7 օրիգինալ քանդակներ, մնացած 5-ի կերպարը նկարիչը վերականգնել է պահպանված նկարների և գոբելենների օգնությամբ:











































