Nissan-ը ներկայացրել է Nissan Leaf էլեկտրաքարը, որը լույս է տալիս մթության մեջ, հայտնում է СarsСoops-ը: Մոդելը հատուկ ներկով են ծածկել՝ ավելացնելով ստրոնցիումի ալյումինատ՝ կենսաբանորեն և քիմիապես իներտ վառ գույնի պինդ նյութ: Ծածկույթն օրվա ընթացքում ուլտրամանուշակագույն ճառագայթ է կուտակում և երեկոյան լուսարձակում:
Ճապոնացիներն ընդգծել են, որ այդ տեխնոլոգիան արդեն վաղուց օգտագործում են թյունինգային ընկերությունները, բայց ոչ մի ավտոարտադրող դեռ այն պաշտոնապես չի կիրառել:
Հաղորդվում է նաև, որ Nissan-ը ներկայումս փորձարկում է հատուկ ներկով պատված Note կոմպակտվենը:
Ընկերությունում նշել են. «Եթե մեր յուրահատուկ ներկը երբևէ հասանելի դառնա պատվերի համար, այն 25 տարի կծառայի»:











































