Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը մտադիր է մասնակցել Ավստրալիայի սենատի ընտրություններին, որոնք կկայանան 2013-ի սեպտեմբերի 14-ին: Այս մասին հայտնում է Sydney Morning Herald-ը:
«Ջուլիան Ասանժը հաստատել է, որ կառաջադրի իր թեկնածությունը՝ 2013-ին Ավստրալիայի սենատի ընտրություններին մասնակցության համար»,- գրում է թերթը՝ հղում անելով Twitter-ում Wikileaks-ի էջին:
Այդ հաղորդագրությունը ստացվել է այն բանից հետո, երբ Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը հայտարարել է սենատում ընտրությունների անցկացման ամսաթիվը:









































