Մալիբուում հրկիզվել է հոլիվուդյան դերասան Փիրս Բրոսնանի առանձնատունը՝ հայտնում է NY Daily News պարբերականը: Տունը մոտ 35 րոպե այրվել է և գրեթե ամբողջովին ոչնչացել:
Նախնական տեղեկություններով՝ հրդեհը բռնկվել է Բրոդ-Բիչ-Ռոուդում գտնվող տան ավտոտնակում: Հրդեհի պատճառը պարզված չէ: Տուժածներ չկան:
Հրդեհաշիջմանը մասնակցել է 50 հրշեջ: Հարևանները տեսել են, որ դերասանն անձամբ է մասնակցել նրանց աշխատանքին:
Կատարվածի ականատեսները համացանցում տեղադրել են հրդեհի տեսագրությունը:







































