Ճապոնիայում մարտի 11-ի երկրաշարժից և ցունամիից հետո զոհերի թիվը գերազանցել է 12.6 հազարը: Այս տվյալներն այսօր հրապարակել է Ճապոնիայի ազգային ոստիկանական վարչությունը: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
Պաշտոնական տվյալներով, զոհվածների թիվը կազմում է12,596 մարդ: Անհայտ կորածների ցուցակում կա 14,747 անուն: Ավերվել է մոտ 46 հազար շինություն, վնասվել` 142 հազարը, 250 հազար ճապոնացի կորցրել են իրենց բնակարանները: Այս պահին երկրաշարժի և ցունամիի հասցրած վնասը կազմում է մոտ 300 մլրդ դոլար: