Տասնամյակների ընթացքում Նյու Յորքում հանցավորության մակարդակը նվազում է, սակայն ամերիկյան խոշորագույն մեգապոլիսը երբեք նման տևական ժամանակ առանց սպանության դեպքերի չէր մնացել։ Մեգապոլիսում 10 օր սպանություն չի կատարվել, ինչը ռեկորդային է։ Այս մասին հայտնում է Guardian-ը։
Այդ կերպ 8 մլն բնակչություն ունեցող քաղաքը գերազանցել է 2013-ի ռեկորդը, երբ քաղաքում 9 օր սպանության դեպք չէր գրանցվել։
2014 թվականին քաղաքում գրանցվել է 328 սպանություն՝ ամենացածր ցուցանիշը 1963 թվականից, երբ քաղաքում սկսել են պարբերական վիճակագրական դիտարկումները։
Հաղորդվում է, որ սպանության դեպքերը 1990 թվականից ի վեր նվազել են 85 տոկոսով։








































