Կալիֆոռնիայի Թուենթինայն-Փալմս բազայում զորավարժությունների ժամանակ տուժել է առնվազն 22 ամերիկացի զինծառայող: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ենթադրաբար, ծովային հետևակները թունավոր նյութով են թունավորվել ամֆիբիա-ավտոմեքենայում հրդեհաշիջման համակարգի սխալ արձագանքման հետևանքով:
Զինվորականների տեղեկությամբ՝ տուժածներից ոմանք հոսպիտալացվել են, նրանց վիճակը գնահատվում է կայուն:








































