«Նորմանդական քառյակի» երկրների առաջնորդները հաջորդ շաբաթ հեռախոսով կքննարկեն կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում հաջորդ շաբաթներին կանցկացվի «նորմանդական քառյակի» երկրների առաջնորդների անհատական հանդիպում։











































