ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը ուժը կորցրած ճանաչելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի պաշտոնական կայքից:
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ որոշում եմ. «Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի մայիսի 4-ի «Ազգային անվտանգության խորհրդի կազմը հաստատելու մասին» ՆՀ-107-Ա հրամանագրի հավելվածի 16-րդ կետը»:












































