ԱՄՆ-ը պատրաստ է վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները անցյալ տարվա սեպտեմբերին և այս հինգշաբթի օրը Մինսկում ձեռք բերված պայմանավորվածություններին հետևելու պայմանով: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին:
«Ինչպես մենք արդեն մի քանի անգամ ասել ենք՝ Միացյալ Նահանգները պատրաստ է քննարկել պատժամիջոցները չեղյալ հայտարարելը, եթե 2014-ի սեպտեմբերի մինսկյան պայմանավորվածությունները և այժմ արդեն այս համաձայնագիրը կիրականացվեն ամբողջական ծավալով»,- ասվում է հաղորդագրությունում:












































