Լոնդոնի «Չելսի»-ի և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է իր նոր պայմանագրի մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Անչափ ուրախ եմ, որ նոր պայմանագիր եմ կնքել «Չելսի»-ի հետ: Ինձ միշտ էլ դուր է եկել հանդես գալ «զինագործներ»-ի կազմում: Մոուրինյոյի շնորհիվ ես առաջընթաց եմ գրանցել:
Երկրպագուներն ինձ աջակցում են և ես պարզապես չէի կարող նոր պայմանագիր չկնքել այս թիմի հետ: Միշտ փորձում եմ ուրախացնել թիմի երկրպագուներին»,- հայտարարել է Ազարը:








































