Փետրվարի 14-ին «Տղամարդկանց հեղափոխական դաշինքը», որոնց կանայք համարում են ոչ գրավիչ, երթ կանցկացնեն Տոկիոյի Սիբույա շրջանում՝ ընդդեմ Սուրբ Վալենտինի օրը սիրային զգացումների կոմերցիոնալության, գրում է The Guardian-ը:
Ճապոնիայում բոլոր սիրահարների օրը ոչ այնքան ռոմանտիկության արտահայտման, որքան տղամարդկանց շոկոլադ հյուրասիրելու օր է համարվում: Ավանդույթի համաձայն՝ այդ օրը կանանք քաղցրեղեն են հյուրասիրում իրենց գործընկերներին ու իրենց համար գրավիչ հակառակ սեռի ներկայացուցիչներին:
Նման սիրալիրություն կանայք կարող են ակնկալել մեկ ամիս անց՝ «Սպիտակ օրը», որը տոնվում է մարտի 14-ին:
Երկու տոներն էլ, ըստ «Հեղափոխական դաշինքի», բացառապես ծառայում են սննդային կորպորացիաների շահերին ու պետք է հանվեն Ճապոնիայի մշակութային օրացույցից:











































