«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի գործակալ Ժորժե Մեդեշը խոսել է իր հաճախորդի ապագայի մասին:
«Վստահ եմ, որ եթե նրան 5 խաղ անընդմեջ մեկնարկային կազմում դուրս բերեն խաղադաշտ, նա ամեն խաղում գոլ կխփի: Եթե Ֆերգյուսոնը լիներ «Յունայթեդ»-ում, Ֆալկաոն կխաղար մեկնարկային կազմում:
Այնուամենայնիվ, եթե «Յունայթեդ»-ը նրա հետ պայմանագիր չստորագի, Ֆալկաոն ընտրություն կկատարի 5-6 գրանդերի միջև»,- Մենդեշի խոսքերը մեջբերում է ESPN-ը:










































