Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները չեն ստորագրել Մինսկի հռչակագիրը՝ այն հաստատել են բանավոր: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Ոչ, բայց մենք դրա իրագործումը հաստատեցինք մեր խոսքերով»,- ասել է նախարարը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում ստորագրվել է կոնտակտային խմբի փաստաթուղթ մինսկյան պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված միջոցառումների մասին: Նա նաև նշել էր, որ բանակցությունների գիշերվա ընթացքում հաջողվել է պայմանավորվել գլխավորի՝ կրակի դադարեցման շուրջ:
Որոշ տվյալներով՝ ուկրաինական կողմը համաձայն չի եղել Ուկրաինայում կողմերի սահմանազատման գծի և Լուգանսկի ու Դոնեցկի կարգավիճակի վերաբերյալ Մոսկվայի առաջարկին:










































