Երևանում այսօր էկրան է բարձրանում հայ-ռուսական համատեղ եռաչափ անիմացիոն առաջին ֆիլմը` «Կուկարաչան»: Հիշեցնենք, որ ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել մարտի 24-ին Մոսկվայի կինոթատրոններում:
1 ժամ 17 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանել է Պարադիզ ընկերությունը: «Կուկարաչայի» ռեժիսորն է Արմեն Ադիլխանյանը: Ֆիլի ստողծագործական խումբը հավաստիացնում է, որ տեխնիկական եւ որակական չափանիշներով` «Կուկարաչան» համապատասխանում է միջազգային ստանդարտներին:











































