Հոլիվուդյան դերասանուհի Ումա Թուրմանի ոճաբանը մեկնաբանել է նրա դեմքի «անճանաչելիության» մասին քննադատությունը, գրում է People-ը:
Տրոյ Սերրատի խոսքով՝ ինքը զարմացած է այդ թեմայով խոսակցություններից:
Ինչպես նշել է ոճաբանը, ինքը կարծում էր, թե հասարակությունը գիտի դիմահարդարման դերի մասին՝ որպես ստեղծագործական ինքնարտահայտման միջոց նորաձևության մեջ ու հատկապես շոու բիզնեսում:
Սերրատը ենթադրում է, որ կանայք պետք է բաց լինեն ու ազատ կերպարի հետ փոփոխություններ կատարելիս:
«Դա ընդամենը դիմահարդարում է, ի վերջո, ամեն ինչ լվացվում է»,- ասել է նա:











































