Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչն ու Գվարդիոլան միասին աշխատել են կատալոնական «Բարսելոնա»-ում, սակայն շվեդը լքեց թիմը, քանի որ մարզիչն այլևս հույսեր չէր կապում իր հետ:
««Բավարիա»-ում աշխատանքը Գվարդիոլայի ընտրությունն էր: Գվարդիոլան հիանալի հնարավորություն է ստացել, որից նա պետք է օգտվի: Պեպը երջանիկ մարդ է, քանի որ ոչ բոլորն են նման հնարավորություն ստանում: «Բավարիա»-ն մեծ ակումբ է՝ հզոր ֆուտբոլիստնբերով»:








































