Երկու օր է՝ համացանցում քննադատվում է տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ճանապարհային ոստիկանության ծառայողը բռնում ու բերման ենթարկում ՍԱՍ սուպերմարկետից պեչենի գողացած անձնավորությանը: Հանրությունը տեսանյութը դատապարտում է և ամոթանք տալիս հայրենի ոստիկանությանը:
«Առաջին լրատվական»-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց, թե որ փուլում է գտնվում պեչենի գողացողի գործը: Վերջինիս ստորագրությամբ ազատ են արձակել, բայց շարունակվում են նյութեր նախապատրաստվել:
Այնուամենայնիվ, ըստ օրենքի՝ քանի որ կատարվածը մանր գողություն է, գործը կկարճվի կամ կմերժվի:
Ոստիկանությունից նաև տեղեկացրին, որ ՍԱՍ սուպերմարկետի կողմից հանցագործության վերաբերյալ որևէ հաղորդագրություն չի եղել: Պարզապես տեսնելով, որ խանութի աշխատակիցը բղավելով հետապնդում է ինչ-որ մեկին, ոստիկանը բռնել է վերջինիս ու բերման ենթարկել:







































