ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցում սպառնացել է նրան «լուրջ հետևանքներով», եթե Ուկրաինայի շուրջ բանակցությունները տապալվեն։ Այս մասին գրում են գերմանական ԶԼՄ-ները՝ չհայտնելով ռուս նախագահի արձագանքի մասին։
«Օբաման Պուտինին խաղաղության կոչ է անում և սպառնում»,-գրում է գերմանական Die Zeit թերթը։ Պարբերականի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պուտինը ստիպված կլինի «բարձր գին» վճարել, եթե Ուկրաինայում խաղաղություն չապահովվի։
Պարբերականը հավելում է, որ ԱՄՆ առաջնորդը կրկին մեղադրել է Պուտինին Ուկրաինա զորք և զենք մատակարարելու համար, չնայած այն բանին, որ Մոսկվան բազմիցս հերքել է նման մեղադրանքները։










































