Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ կարճաժամկետ ցամաքային գործողության անցկացման հնարավորության մասին։ Այս մասին հայտնում է Fox News-ը։ Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ հենց ստացվեն հետախուզական տվյալներ կազմակերպության առաջնորդների գտնվելու վայրի մասին, հատուկջոկատայինների խմբեր կուղարկվեն նրան ոչնչացնելու համար։
Չորեքշաբթի Օբաման Կոնգրեսի դիտարկմանն էր ներկայացրել ԴԱԻՇ-ի դեմ Մերձավոր Արևելքում ռազմական գործողության նախագիծ։ Օբաման նշել է, որ խոսքը տևական ցամաքային արշավի մասին չէ, ինչպիսին եղել է Աֆղանստանում։
Օբաման ընդգծել է, որ ԴԱԻՇ-ը լուրջ սպառնալիք է ոչ միայն մերձավորարևելյան երկրների, այլև ԱՄՆ-ի համար։









































