Մինսկում «նորմանդական քառյակի» հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոտրել է գրիչը։ Այս մասին հայտնում է Unian գործակալությունը։ Պարբերականը հրապարակել է լուսանկարներ, որոնցում պետության ղեկավարը ձեռքում պահում է կանաչ գրչի կոտրատված հատվածները։
Ավելի վաղ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ելույթ ունենալով Դոնի Ռոստովում մամլո ասուլիսի ժամանակ, գրիչ էր կոտրել՝ արտասանելով հետևյալ բառերը. «Նախևառաջ ցանկանում եմ ներողություն խնդրել նրանցից, ովքեր տուժել են ու տուժում են»։
Գիշերը Մինսկում անցկացվել են «նորմանդական քառյակի» բանակցությունները։ Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են իրավիճակն Ուկրաինայի հարավ-արևելքում։













































