Twitter միկրոբլոգերի կայքն անցում է կատարում միջերեսի նոր դիզայնի, որը կհեշտացնի նոր օգտատերերի աշխատանքը: Այս մասին հաղորդում է Mashable-ը:
Twitter-ում կփոխվի գունային երանգավորումը` երկնագույնից այն կդառնա կապույտ մետալիկ, կփոխվի նաև առաջին էջի տեսքը: Աջից կհայտնվի նոր բլոգերների գրանցման պատուհանը: Իսկ օգտատեր դառնալու համար այսուհետ անհրաժեշտ կլինի լրացնել ընդամենը երեք տող:
Կենտրոնում տեղակայված է ըստ հետաքրքրությունների օգտատերերի փնտրման պատուհանը, այս ֆունկցիան Twitter-ում վերջերս է հայտնվել:
Mashable-ն առաջարկել է իր ընթերցողին մեկնաբանություններ թողնել այս փոփոխությունների վերաբերյալ: Նրանցից շատերն ասել են, որ միկրոբլոգերի համակարգը հիմա նմանվել է Facebook-ին, որը վերաբերվում է և՛ արտաքին տեսքին, և՛ ըստ հետաքրքությունների որոնման համակարգին:









































