Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Համատարած ընտրակաշառքի քարտեզ ենք ներկայացրել ՍԴ. մեր պահանջը օբյեկտիվ է՝ տարբերվում է մյուսներից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Եվրահանձնաժողովի նախագահին Բաքվում ծանր բանակցություններ են սպասում
Փրկարար ծառայության տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
20:30
Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Երևանում տղամարդկանց միմյանց հետ սեքս անելու ժամադրությունն ավարտվել է ավազակային հարձակմամբ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի վարույթում է Գարիկ Օ.-ի գործի քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 48-ամյա Գարիկը «Օդնոկլասնիկի» կայքում տեսել է «Ասյա» անունով, աղջկա հագուստով ու դիմահարդարմամբ սեքսուալ ծառայություններ առաջարկող Էդգար Գ.-ի լուսանկարը, պայմանավորվել է այցելել նրան ու 25 հազար դրամով օգտվել ծառայություններից:

Գարիկն այցելել է Էդգարի բնակարան:

Խմել են, ժամանակ են անցկացրել, փոխադարձ համաձայնության են եկել կապկպված վիճակում սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ:

Գարիկը շարֆով ու շապիկով կապել է Էդգարի ձեռքերն ու ոտքերը, ձեռքերը՝ վեր դիրքով:

Սեռական հարաբերությունների փոխարեն Գարիկը Էդգարի կոկորդը բռնել է, նրան խեղդելու, ապա որպես զենք օգտագործված դանակի սպառնալիքով գումար է պահանջել:

Էդգարը գումար չի տվել:

Գարիկը սեղանի վրայից հափշտակել է Էդգարին պատկանող «Ֆուջիցու» տեսակի դյուրակիր համակարգիչը՝ 265 հազար դրամ արժողությամբ, և 85 հազար դրամ արժողությամբ «Նոկիա » բջջային հեռախոսը:

Հափշտակած իրերը ձեռքին՝ Գարիկը դուրս է վազել տուժողի բնակարանից: Նրան տեսել են տուժողի հարևանները:

Գարիկը վաճառել է բջջային հեռախոսը, որը հայտնաբերվել է գործի նախաքննության ընթացքում:

Գարիկ Օ.-ին մեղադրանք է առաջադրվել ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Նա գտնվում է կալանքի տակ:

Նախաքննության ժամանակ Գարիկ Օ.-ն չի ընդունել, որ ավազակային հարձակում է կատարել: Հայտնել է, որ Էդգարին այցելելով ու տեսնելով, որ նա ոչ թե «Ասյա» է, այլ Էդգար, հետ է պահանջել իր տված գումարը, իսկ հետո, երբ Էդգարը չի վերադարձրել գումարը, վերցրել է նրա նոթբուքն ու հեռախոսը և հեռացել է:

Գարիկ Օ.-ն նախկինում մի քանի անգամ դատված է եղել ու պատիժ է կրել Ռուսաստանում: Ամուսնացած չէ, երեխաներ չունի:
Ամբաստանյալ Գարիկը դատարանին հայտնել է, թե միջնորդելու է, որ գործը քննվի արագացված ընթացակարգով:

Նա մտադրություն է հայտնել իրեն մեղավոր ճանաչելու, հավանաբար՝ չցանկանալով, որ գործի մանրամասները հնչեն դատարանում:

Գործն արագացված ընթացակարգով քննելու դեպքում ամբաստանյալը պետք է պաշտպան ունենա:

Դատարանը որոշել էր ներգրավել հանրային պաշտպանի: Սակայն հանրային պաշտպանի գրասենյակը դեռ չէր ստացել դատարանի որոշումը, փաստաբան չէր ներկայացել դատարան:
Տուժող Էդգարը նույնպես չէր եկել:

Դատարան էին եկել Գարիկի մորաքույրը, մորաքրոջ որդին:
Մորաքույրն ասաց, թե իրենք տուժողին դեռ դեկտեմբեր ամսին հրավիրել են իրենց տուն և առաջարկել են հատուցել նրա կրած նյութական վնասը:

Տուժողը համաձայնել է, որ իրեն վճարեն 200 հազար դրամ: Գումարը տրվել է, տուժողը վերցրել է այն ու տառասխալներով դիմում է գրել, որ ամբաստանյալից պարտք ու պահանջ կամ բողոք չունի, նրա հարազատներն արդեն հատուցել են իր կրած վնասը:

Մորաքույրն ասաց նաև, որ իրենք այս նիստին գալուց առաջ փորձել են զանգել Էդգարին, որպեսզի նա անպայման ներկայանա ու անձամբ ասի դատարանում, որ բողոք կամ պահանջ չունի Գարիկից, սակայն տուժողի հեռախոսը չի պատասխանել:

Ըստ սրտացավ մորաքրոջ՝ Գարիկը ոչ ոք չունի՝ հայրը մոտ հինգ տարի առաջ է մահացել, մայրը մահացել է անցած տարվա օգոստոսին՝ կրծքի քաղցկեղից: Գարիկն ու մայրն ապրել են մորաքրոջ տանը, վերջինս է խնամել ու հոգ տարել հիվանդ քրոջը՝ մինչև նրա մահը: Գարիկն էլ օգնել է մորաքրոջը:

«Գարիկը ո՛չ քույր ունի, ո՛չ եղբայր: Ոչ ոք չունի, միայն մենք ենք: Տղաս իր միջոցներից հատուցել է տուժողի վնասը, որ դատարանը գոնե մեղմ վարվի Գարիկի հետ, շատ խիստ չպատժի»,- ասաց մորաքույրը:

Դատարանի դահլիճ մտնելով՝ Գարիկը հայացքը նույնիսկ չբարձրացրեց, ներկաներին չնայեց: Այդպես՝ հայացքը անորոշ կետի հառած էլ հարազատներից վերցրեց տուժողի դիմումը, ներկայացրեց դատարանին:

Հանրային պաշտպանը, միգուցե նաև տուժողը կներկայանան դատական հաջորդ նիստին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում