Թուրքիան չի պատրաստվում միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին` չնայած Ուկրաինայում հակամարտության բորբոքմանը: Այս մասին գրում է Zeit պարբերականը` վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին:
«Մենք պարտավոր չենք միանալ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին»,- ասել է նա:
Նախարարի խոսքերով` Ռուսաստանը Թուրքիայի կարևոր առևտրական գործընկերն է: «Այդ պատճառով էլ մենք չենք մասնակցի պատժամիջոցներին: Անհրաժեշտության դեպքում մենք կկիրառենք սեփական միջոցները»,- հավելել է Չավուշօղլուն:
Նրա խոսքերով` ԵՄ-ն Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցներն այնքան էլ տքնաջանորեն չի իրականացնում: Ռուսաստանի հետ գործնական հարաբերությունները շարունակվում են:











































