Uber տաքսու կանչի առցանց ծառայությունը Հնդկաստանում թողարկել է SOS ծառայությունը, որի օնությամբ արտակարգ իրավիճակներում հնարավոր է ոստիկանություն զանգել, հաղորդվում է ընկերության բլոգում: Այս նորարարություն հայտնվել է հնդկական քաղաքներից մեկում վերջերս տեղի ունեցած դեպքից հետո, երբ Uber-ի վարորդը մի ուղևորուհու էր բռնաբարել, գրում է Lenta.ru-ն:
Հատուկ կոճակը կհայտնվի ծրագրի թարմացման հետ միասին և տեղակայված կլինի էկրանի վերին հատվածում: Այն սեղմելուց հետո ծրագիրը արտակարգ զանգ կկատարի տեղի ոստիկանությանը:
Դրանից բացի, ևս մեկ ֆունկցիա է հասանելի դարձել, որի միջոցով ուժեղացվում է Uber-ի հետ ուղևորության անվտանգությունը: Send Status-ը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում մեքենայի տեղաշարժի մանրամասները հինգ նախօրոք ընտրված մարդկանց ուղարկել: Այսպես հարազատներն ու ընկերները կարող են հետևել մեքենայի տեղաշարժին:
Ներկա պահին ծառայությունները հասանելի են միայն Android-ի օգտատերերի համար, շուտով դրանք հասանելի կդառնան նաև iOS-սարքավորումների վրա: Ընկերությունը խոստանում է, որ մոտակա ամիսներին անվտանգության այս ծրագիրը հասանելի կլինի նաև այլ երկրներում:










































